Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղարկությունների վիճակահանությունը:
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում ՀՀ չեմպիոն «Փյունիկի» մրցակիցը կլինի Զագրեբի «Դինամոն»: Առաջին խաղում «Փյունիկը» կլինի դաշտի տերը: Խաղերը նախատեսված են հուլիսի 14- 15-ին եւ 21-22-ին:
Եվրոպայի լիգայի առաջին փուլում «Միկան» կհյուրընկալվի Շվեդիայի «Հելսինբորգին», իսկ «Բանանցի» մրցակիցը կլինի Բոսնիա Հերցեգովինայի «Շիրոկի Բրիեգը»: «Բանանցը» եւս առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի դաշտում: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, պատասխան խաղերը` հուլիսի 9-ին:
Կապանի «Գանձասարը» պայքարի մեջ կներգրավվի 2-րդ փուլից: Նրա մրցակիցը կլինի հոլանդական «Բրեդան»: Առաջին խաղը կապանցիները կանցկացնեն հուլիսի 16-ին, մրցակցի խաղադաշտում: Պատասխան խաղը կկայանա Երեւանում, հուլիսի 23-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ