«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2009-06-19 | #114, 2009-06-20 | #115, 2009-06-23


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻ» ՀԵՏ

Հենրիխ Մխիթարյանն առնվազն երեք տարի հանդես չի գա Հայաստանի առաջնություններում: «Փյունիկի» 20-ամյա հարձակվողը 3+2 տարբերակով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Հունիսի 20-ից նա իր նոր թիմակիցների հետ, որոնց թվում է նաեւ «Բանանցի» նախկին կիսապաշտպան Արարատ Առաքելյանը, մարզվում է Ավստրիայում: Այստեղ «Մետալուրգը» ստուգողական չորս հանդիպումներից առաջինը կանցկացնի այսօր Չեխիայի «Սլովանի» հետ, որն այդ երկրի բրոնզե մրցանակակիրն է:

«Մետալուրգը» համալրել են եւս երկու ֆուտբոլիստ: Մոլդովական «Դաչիայի» 21-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Օլեյնիկը «Մետալուրգի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, իսկ 21-ամյա կենտրոնական պաշտպան Իգոր Կորոտեցկին մեկ տարվա վարձավճարով հանդես կգա «Մետալուրգում»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4