«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2009-06-23 | #116, 2009-06-24 | #117, 2009-06-25


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի պաշտոնական կայքէջում ցուցահանդես է բացվել: Ցուցադրվող նյութը ամսագրերի կազմերն են: Եվրոպական մի քանի երկրների այն ամսագրերի կազմերը, որոնք տարբեր տարիների նվիրվել են Հայոց ցեղասպանությանը: Ցուցանմուշները 39 ենՙ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, հայերեն: Ամենահին ցուցանմուշըՙ 1895 թվականին տպագրված իտալական «Il Secolo Illustrato» ամսագրի կազմն է: http://genocide-useum.am/eng/online-exhibition-5.php կայքում հնարավոր կլինի տեսնել նաեւ ֆրանսիական «Le Musee De Sires» 1896 թվականին տպագրված, 1909 թվականին տպագրված ամերիկյան «Oakland Tribune», 1915-1916 թվականների National Geographic magazine, բրազիլական «Leituras da Historia» եւ այլ ամսագրերի կազմերը, որոնք անդրադառնում են Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը:

Ն.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4