«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2009-06-24 | #117, 2009-06-25 | #118, 2009-06-26


ԶԱՐՄԱՑՐԵԼ Է Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ

Ընդդիմադիր դաշտում գործող 3 հիմնական ուժից` ՀԱԿ-ից, Դաշնակցությունից եւ «Ժառանգությունից» որեւէ էական անակնկալ Աժ-ի բյուջետային եւ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չի սպասում: Որոշակիորեն անկանխատեսելի է թերեւս միայն «Ժառանգությունը», որի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի գործելաոճը Ստրասբուրգում զարմացրել է գործընկերոջը:

«Ինքս անակնկալի եմ եկել երեկ տիկին Փոստանջյանի պահվածքից: Ադրբեջանական մի կայքից մեջբերում անեմ: Հոդվածը վերնագրված էր այսպես. Հայաստանի պատվիրակը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ստորագրություններ է հավաքում թուրքական եւ ադրբեջանական պատգամավորների շրջանակում: Սա, կարծում եմ, աննախադեպ մի պահվածք է, ես կարծում եմ, որ այս պահվածքի դրսեւորումը եթե նրանք իսկապես իրականացնեն ներքաղաքական զարգացումների բնագավառում, կարող են իսկապես խնդիրներ առաջացնել», նկատում է ԱԺ պատգամավորը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4