«Արեւորդի» բնապահպանական թեմաներով ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնի մասնակցության հայտերի ընդունումը հայտարարված է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Անվանակարգերըՙ չորսն են. «Վայրի բնության մասին լավագույն ֆիլմ», «Բնապահպանական հիմնախնդրի ուսումնասիրություն», «Լավագույն բնապահպանական ֆիլմ երեխաների համար», «Լավագույն մանկական աշխատանք»: Վերջինում մասնակցություն կարող են ունենալ մինչեւ 16 տարեկան ստեղծագործող երեխաները:
Փառատոնը հիմնադրվել է 2007 թվականին: Հիմնադիրը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն է: Փառատոնն անց է կացվում երկու տարին մեկ: Այս տարի այն տեղի կունենա հոկտեմբերի 25-29-ը:
Ն. Պ.