«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2009-06-27 | #120, 2009-06-30 | #121, 2009-07-01


ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ԱՄՆ-ում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որ օվկիանոսից այն կողմ է տեղափոխվել Աբովյանից, իր հերթական հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը ծագումով ուկրաինացի Անդրեյ Ցուրկանն էր, որը եւս բնակվում է ԱՄՆ-ում: Ատլանտիկ Սիթիում կայացած 10 ռաունդանոց մենամարտն ավարտվեց 6-րդում: Վանես Մարտիրոսյանի առավելությունն այնքան ակնհայտ էր, որ Ցուրկանի մարտավկաները դադարեցրին մենամարտը: 23-ամյա Վանեսը պրոֆեսիոնալ ռինգում 25-րդ հաղթանակը տոնեց: Նա առայժմ անպարտելի է: 31-ամյա Անդրեյ Ցուրկանը 31-րդ մենամարտն էր անցկացնում, որից 26-ում հաղթել է, 5-ն ավարտել է ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4