Մայրաքաղաքի «Orange Tennis» ակումբում երեկ տրվեց թենիսի երկու մրցաշարերի մեկնարկը: Առաջինը տարիքային երկու խմբով (մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկաններ) անցկացվող միջազգային մրցաշարն է, իսկ 2-րդում թենիսիստները կվիճարկեն «Երեւանի գավաթը»: Վերջին մրցաշարն անցկացվելու է 9-րդ անգամ եւ այսուհետեւ կրելու է հայկական թենիսի երախտավոր Ալեքսանդր Ծատուրյանի անունը: Մրցաշարերին կմասնակցեն 16 երկրների 130-ից ավելի պատանի թենիսիստներ: Միաժամանակ մրցումներ կանցկացվեն 6 կորտերում: Հայ թենիսիստների համար այս մրցաշարերն ուժերի հիանալի ստուգատես կլինեն, կօգնեն կատարելագործելու վարպետությունն ու բարձրացնելու վարկանիշը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ