«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2009-06-27 | #120, 2009-06-30 | #121, 2009-07-01


ՔԵՆԹԻԿՅԱՆԻ ՄՐՑԱԿՑՈՒՀԻՆ ԿԱՐՈԼԻՆԱ ԳԵՅՏՆ Է

WBA-ի եւ WIBF-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենթիկյանը հուլիսի 4-ին Համբուրգում իր տիտղոսների պաշտպանության համար ռինգ դուրս կգա արգենտինացի Կարոլինա Գեյտի հետ մենամարտելու:

«Այդ մենամարտը հնարավոր է բարդ ստացվի: Մրցակիցը բավական ուժեղ է եւ կրում է քաշային հաջորդ կարգի WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու ժամանակավոր տիտղոսը: Սակայն մենք շատ լավ ենք նախապատրաստվել առաջիկա մենամարտին եւ կարծում եմ Սյուզիի արագաշարժությունը նրա հաջողության գրավականը կլինի», նշել է Սյուզիի մարզիչ Մագոմեդ Շաբուրովը:

Հիշեցնենք, որ 21-ամյա Քենթիկյանը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա շահել է բոլոր 24 մենամարտերը, որոնցից 16-ըՙ տեխնիկական նոկաուտով: Նրա մրցակցուհին 16 մենամարտերից միայն մեկում է պարտվել: Սյուզին ընդամենը 21 տարեկան է, մինչդեռ արգենտինացին նրանից 11 տարով մեծ է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4