Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 4 տուրից հետո երկիշխանություն է: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանն ու Սուրեն Պողոսյանը: Բաբուջյանը սեւերով հաղթեց Դավիթ Կարաթորոսյանին, իսկ Պողոսյանը նույն գույնի խաղաքարերով առավելության հասավ Տիգրան Սիմոնյանի նկատմամբ: 9 շախմատիստներ վաստակել են 3-ական միավոր: Նրանց թվում է մրցաշարի միակ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը ոչ-ոքի խաղաց Արթուր Ղարագյոզյանի հետ: 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի առաջատարներիՙ Բաբուջյանի եւ Պողոսյանի մրցավեճը:
Պատանեկան մրցաշարում մինչեւ 16 տարեկանների մրցավեճում 4 տուրից հետո 3,5-ական միավորով առաջատարներն են Դավիթ Պապիկյանը, Սարգիս Մանուկյանը, Ռաֆայել Բակունցն ու Խաչատուր Երանյանը: Մինչեւ 12 տարեկանների մրցավեճում նույնպիսի արդյունքով աղյուսակը գլխավորում են Կարեն Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Հարություն Բարսեղյանն ու Մարատ Մեժլումյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ