Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ գործող հնագիտական արշավախումբը հերթական անգամ հնագիտական արժեքավոր հայտնագործություն է արել, այս անգամ «Ստորին Նավերում» ի հայտ է բերվել մի դամբարանաբլուր, որի բուն պեղումներին նախորդել է դամբարանաբլրին դարերով հաջորդած 25 մ երկարությամբ ուղղանկյուն մի շենքի պեղում: Պարզ է դարձել, որ շինությունը կարող է պատկանել Աքեմենյան կամ հելլենիստական շրջանին: Արդեն իսկ կարելի է ամրագրել, որ շենքը գոյություն է ունեցել մեր թվականության առաջին դարում: Արշավախումբը նաեւ չի բացառում, որ շենքը հիմնադրվել է ավելի վաղՙ Վանի թագավորության դարաշրջանում: Պեղումների արդյունքների մեկնաբանումը Հայկ Հակոբյանինն է:
Ն. Պ.