«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2009-07-01 | #122, 2009-07-02 | #123, 2009-07-03


ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆՆ Է

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարներիՙ Լեւոն Բաբուջյանի եւ Սուրեն Պողոսյանի մրցավեճն էր: Հաղթելով մրցակցին, Լեւոն Բաբուջյանը 4,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը: Նրան կեսական միավորով են զիջում Սամվել Տեր-Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Վահե Բաղդասարյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Տեր-Սահակյանը հաղթեց Գրիգոր Դիլանյանին, Նարինե Գասպարյանն առավելության հասավ Արթուր Ղարագյոզյանի նկատմամբ: Վահե Բաղդասարյանը հաղթեց Վարդան Խոջայանին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Դավիթ Կարաթորոսյանին:

6-րդ տուրում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մրցաշարի միակ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի եւ միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանի պարտիան:

Զուգահեռաբար ընթացող շախմատի պատանեկան մրցաշարում եւս անցկացվել է 5 տուր: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում միանձնյա առաջատարը Դավիթ Պապիկյանն է, որն ունի 4,5 միավոր: 4-ական միավորով նրան հետապնդում են Ռաֆայել Բակունցը, Սարգիս Մանուկյանը, Վլադիմիր Կանջարյանը, Հայկ Թամազյանն ու Տիգրան Իսկանդարյանը: 5-րդ տուրում Պապիկյանը հաղթեց Խաչատուր Երանյանին:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում 4-ական միավորով առաջատարներն են Կարեն Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Հարություն Բարսեղյանը, Մարատ Մեժլումյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռաֆիկ Խաչատրյանը:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում երկիշխանություն է: 4,5 միավորով աղյուսակը գլխավորում են Արթուր Հոգմցյանն ու ռուսաստանցի Նիկոլայ Գոլիկովը: 5-րդ տուրում նրանց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: 4-ական միավորով հաջորդ տեղերում են Միքայել Մկրտչյանը, ղազախստանցի Ժանսայա Աբդումալիկը, Արման Պետրոսյանն ու Արտյոմ Մանուկյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4