«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2009-07-02 | #123, 2009-07-03 | #124, 2009-07-04


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ ՍՏԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՑ

Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) եւ հայկական «Ամերիաբանկը» երեկ պայմանագիր ստորագրեցին բանկին 5 մլն դոլար առեւտրի ֆինանսավորման երաշխիք տրամադրելու մասին:

Ինչպես պայմանագրի ստորագրումից հետո հայտնեց «Ամերիաբանկի» վարչության նախագահ Արտակ Հանեսյանը , բանկը ՄՖԿ-ի երաշխիքով միացավ համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրին: Կորպորացիան մինչեւ 100 տոկոս երաշխիքներ կարող է տրամադրել բանկին: Դրանով բանկը հնարավորություն է ստանում միանալու 300 բանկերի ցանցին: Նշելով, որ սա կորպորացիայի հետ համագործակցության առաջին փորձն է, Արտակ Հանեսյանն ասաց, որ բանակցություններ են ընթանում փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով շուրջ 30 մլն դոլար ներգրավելու նպատակով:

ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեկը նշեց, որ ՄՖԿ-ն կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի բանկային համակարգին, քանի որ ճգնաժամի պայմաններում կարեւոր է համարում բանկերի դերը տնտեսության խթանման համար: Նա նաեւ հայտնեց, որ իրենց կատարած ուսումնասիրության արդյունքներով «Ամերիաբանկն» ապացուցել է իր կայունությունը:

Խոսելով «Ամերիաբանկի» այս տարվա շահույթի մասին, Արտակ Հանեսյանը տեղեկացրեց, որ հուլիսի դրությամբ կազմել է 500 մլն դրամ, ավանդներն աճել են 12 տոկոսով, իսկ ակտիվներըՙ երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ աճել են 7 տոկոսով, կազմելով 86 մլրդ դրամ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4