«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


Ռ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է, ՈՐ ՇԱՏ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ՈՐՔԱՆ ԳՌՓԵՆ

Ռուբեն Հախվերդյանն այսօր չի սիրում այն, ինչ տեսնում է: Նա ընդհանրապես չի գնում, օրինակ, Հյուսիսային պողոտա:

«Էդ շենքերի խտությունը, որ ես տեսնում եմ, նորմալ բան չէ: Դրա մասին բոլորը խոսում են, ինձ ինչո՞ւ եք այդ հարցը տալիս: Էկոլոգիայի նախարարին այդ հարցը տվեք, ասում են` կոյուղու հարցն ինչ-որ էն չէ էդ Հյուսիսային պողոտայում: Իմիջիայլոց, այդ Հյուսիսային պողոտան անվանում են Հյուսիսային պանթեոն: Ձախ Հարութն էլ, որ եկել էր, ասաց` ոնց որ մեռելատուն լինի: Այս ամենի խտացումն էլ հասցրեց մարտիմեկյան դեպքերին: Սա պարզապես ժողովրդի դժգոհությունն էր», ասում է Ռուբեն Հախվերդյանը:

«Մեզ մոտ շատ խոր ֆեոդալիզմ է հիմա եւ խոսքի ազատություն ասվածն էլ իր իմաստը չի կրում, ինչ որ պետք է կրեր: Եթե մարտի 1-ի այս ցույցը չլիներ, երեւի մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ այդ ցույցը միայն Լեւոնի մասին էր, այդ ցույցը մեր ընդհանուր ժողովրդի դժգոհությունն էր, դա ըմբոստություն էր»:

Հախվերդյանը նաեւ նշում է, որ շատ իշխանավորներ այսօրվա օրով են ապրում եւ մտածում, թե որքան գռփեն: Չեն մտածում հետագա սերնդի մասին, որը, հավանաբար, սարսափելի դրության մեջ կհայտնվի:

«Իշխանավորներն ուզում են ռեանիմացիայի ենթարկել ինչ-որ մեկին, ով արդեն դիակ է», նշում է Հախվերդյանըՙ հավելելով, որ իր հույսը երիտասարդությունն է, քանի որ ավագ սերունդը պահպանել է ֆեոդալական եւ խորհրդային կլիշեները, այդ սերունդը չի կարող ազատ մտածել: Իշխանությունները եւս դրա մասն են. «Երկու երես պետք է այդ լվացքը լվացվի, որպեսզի նոր տղա գա եւ ասի, որ իմ հարստությունը ոչ թե իմ գրպանն է, այլ իմ ժողովուրդը»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4