«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԻՐ ՏԻՏՂՈՍՆԵՐԸ

Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է: Արթուր Աբրահամից հետո Գերմանիայում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսների հաջող պաշտպանություն իրականացրեց 21-ամյա Սյուզի Քենտիկյանը: WBA-ի - WIBF-ի վարկածներով գերթեթ-ագույն քաշային կարգի աշխարհի հայ չեմպիոնուհին արգենտինացի Կարոլինա Գաիթեի հետ մենամարտում մեծ առավելություն ուներ: Սյուզին վստահ անցկացրեց մենամարտը` ստիպելով մրցակցուհուն մտածել միայն պաշտպանության մասին: Նրա դիպուկ հարվածները նպատակին էին հասնում` մեծացնելով վաստակած միավորների քանակը: Ի վերջո, երեք մրցավարներն էլ մի-նույն 100-90 հաշվով հաղթանակը շնորհեցին Սյուզի Քենտիկյանին: Շնորհալի մարզուհին պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է, իսկ հերթական հաղթանակը նրա համար հոբելյանական էր` 25-րդը: 32-ամյա արգենտինացի մարզուհին 2-րդ անգամ ռինգը թողեց պարտված: Նրան հաջողվել է 15 մենամարտում հաղթող ճանաչվել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4