Սկզբնավորվելով Ճապոնիայում, օրիգամին ձեռարվեստը հետագայում տարածում գտավ ու հասավ նաեւ Հայաստան: Եվ հուլիսի 11-ին հենց օրիգամիի յուրահատուկ նմուշների ցուցադրություն է կազմակերպվելու Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնում, որին կենտրոնի Փոքր թատրոնում կհաջորդի դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրությունըՙ «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ...»: Աշխատանքները Գեղագիտության կենտրոնի սաներինն են:
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
Միջոցառումը բաղկացուցիչ մասն է աշխարհում տարածում գտած ճապոնա-հայկական «Խաղաղության լապտերներ» ծրագրի, որը իրականացվում է 2005 թվականից:
Կենտրոնի ղեկավարության նկատելի աջակցությամբ արդեն իսկ անցկացվեց մանուկ սաների թատերականացված ներկայացումը ճապոներեն լեզվով, որը մեծ արձագանք գտավ եւ հյուրընկալեց Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Իիդա Դզիրոյին, որն էլ արտահայտեց իր տպավորությունը. «Անհավանական է, որքան տաղանդավոր են այս հայ մանուկները: Հրաշալի նախագիծ է»:
Ն. Պ.