Դորտմունդի շախմատի մրցաշարի առաջին շրջանի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կառլսենը: 5-րդ տուրում հաղթելով Արկադի Նայդիչին, նա 3,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Նրան կես միավոր են զիջում Վլադիմիր Կրամնիկն ու Պետեր Լեկոն: Կրամնիկը ոչ-ոքի խաղաց իր հայրենակից Դմիտրի Յակովենկոյի հետ, իսկ Լեկոն պարտության մատնեց Բաքրոյին: Յակովենկոն ունի 2,5, Բաքրոն` 2 միավոր: Աղյուսակը մեկ միավորով եզրափակում է Արկադի Նայդիչը: 6-րդ տուրում կկայանան Յակովենկո-Կառլսեն, Կրամնիկ-Լեկո, Բաքրո-Նայդիչ մրցախաղերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ