«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻԱՅՆ «ՓՅՈՒՆԻԿԸ»

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 350 ակումբների հերթական դասակարգման ցուցակը, որը հաշվի է առնում 2008-ի հուլիսի 1-ից մինչեւ 2009-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում թիմերի ցուցանիշները:

Հայաստանից ուժեղագույն ակումբների ցանկում է միայն երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: Նախորդ ամսվա 232-րդ տեղից թիմը նահանջել է 246-րդ հորիզոնական:

Լավագույնների ցանկը համատեղ գլխավորում են իսպանական «Բարսելոնն» ու անգլիական «Մանչեսթր Յունայթեդը»: Նախորդ ամիս էլ այս երկու թիմերն էին առաջատարները: Լավագույն տասնյակում 3-րդ տեղը պահպանել է Լոնդոնի «Չելսին»: 8-րդ տեղից 4-րդ հորիզոնական է տեղափոխվել արգենտինական «Էստուդիանտեսը»: Մեկ հորիզոնականով նահանջել է լավագույն հնգյակը եզրափակող «Լիվերպուլը», որին հաջորդում են «Արսենալը», Դոնեցկի «Շախտյորը», Կիեւի «Դինամոն», «Համբուրգը» եւ բրազիլական «Գրեմիոն»:

1992-ից անցկացվող այս դասակարգման ընդհանուր արդյունքներով առայժմ միանձնյա առաջատարն իտալական «Միլանն» է, որը 37 անգամ է գլխավորել ուժեղագույն ակումբների ցանկը: «Մանչեսթր Յունայթեդը» 2-րդ տեղում է: Անգլիական ակումբը 28 անգամ է լավագույնը ճանաչվել: Լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնը» 21 անգամ է գլխավորել ցուցակը: Հաջորդ տեղերում են «Լիվերպուլը» (19 անգամ), «Սեւիլիան» (17), «Յուվենտուսն» ու «Ռեալը» (16-ական):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4