Իսպանիայի Բենասկե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Զավեն Անդրեասյանը սեւերով հաղթեց չեխ գրոսմայստեր Վլաստիմիլ Յանսային ու վաստակեց 5,5 միավոր: Դա հնարավորություն տվեց նրան Վլադիմիր Բուրմակինի, Վիկտոր Լազնիչկայի, Նիջաթ Մամեդովի, Սարունաս Շուլսկիսի, Ռոման Էդուարդսի եւ Բորկո Լատհայմի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մամեդով-Բուրմակին, Շուլսկիս-Լազնիչկա պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, իսկ Էդուարդսը հաղթեց Ուտիրիզագային: 6-րդ տուրը հաջող էր նաեւ մեր մյուս երկու շախմատիստների համար: Կարեն Մովսիսյանը հաղթեց Դիդիե Կոլասին, Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց Սլոբոդան Կովաչեւիչին: Մեր շախմատիստները վաստակել են 5-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ