Լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ կորտ դուրս կգա: Նա կմասնակցի ԱՄՆ-ի թենիսի թիմային առաջնությանը` ընդգրկվելով «Ֆիլադելֆիա Ֆրիդոմզ» թիմում: Աղասին 2002-2004-ին նման մրցաշարի արդեն մասնակցել է: Սովորաբար յուրաքանչյուր թիմ իր կազմում ընդգրկում է թենիսի անցյալի «աստղերից» որեւէ մեկին: 10 ակումբների միջեւ անցկացվելիք առաջնությանը կմասնակցեն նաեւ Մայքլ Չանգը, Կիմ Կլիյստերսը, Աննա Կուռնիկովան, Ջոն Մաքինռոյը, Մարտինա Նավրատիլովան: Գործող թենիսիստուհիներից մրցաշարում հանդես կգան Ուիլյամս քույրերն ու Մարիա Շարապովան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ