Սան-Սեբաստիանի շախմատի մրցաշարի 2-րդ տուրում էլ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց: Այս անգամ նրա մրցակիցը Ֆրանցիսկո Վալյեխոն էր: Հաշտություն կնքեցին նաեւ Կասիմջանովն ու Սվիդլերը, Կարպովն ու Պոնոմարյովը:
Իր 2-րդ հաղթանակը տոնեց ճապոնացի Հիկարու Նակամուրան` պարտության մատնելով Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Նակամուրան 2 միավորով միանձնյա առաջատարն է, որից կես միավոր է հետ մնում Վալյեխոն: Մովսիսյանը, Վաշյե-Լագրավը, Սվիդլերը, Պոնոմարյովն ու Գրանդան ունեն մեկական միավոր: Վերջինս պարտության մատնեց Սան Սեգունդոյին, որը Կարպովի եւ Կասիմջանովի հետ կես միավորով եզրափակում է աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ