Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը «Փյունիկի» մարզադպրոցում ընկերական մրցախաղում 1-3 հաշվով զիջեց Իրանի իր հասակակիցներին: Հաշիվը բացեցին հայ ֆուտբոլիստները Ղուկաս Պողոսյանի հարվածի շնորհիվ: Սակայն հետագայում ՀՀ հավաքականը 3 գոլ բաց թողեց ու պարտվեց: Այսօր նույն մարզադաշտում կկայանա մրցակիցների 2-րդ հանդիպումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ