Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարում Սերգեյ Մովսիսյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված: 3-րդ տուրում էլ հանդիպելով մրցաշարի հետնապահներից մեկիՙ Սան Սեգունդոյի հետ, հայ շախմատիստը հաշտություն կնքեց: 1,5 միավորով Մովսիսյանը Պյոտր Սվիդլերի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Վերջինս միավորը բաժանեց առաջատարիՙ ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ մրցավեճում: Հաշտություն կնքեցին նաեւ Վալյեխոն ու Կասիմջանովը:
Մրցաշարում անհաջող է հանդես գալիս աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը: Նա հազվադեպ է մրցաշարերի մասնակցում, ուստի խաղային պրակտիկայի պակասը զգացվում է: Կարպովը սեւերով զիջեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ կես միավորով ստանձնեց հետնապահի տխուր պարտականությունը:
Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Նակամուրան, որին կես միավոր են զիջում Վաշյե-Լագրավը, Պոնոմարյովն ու Վալյեխոն: Պոնոմարյովը հաղթեց Գրանդային: 4-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով մրցելու է Պոնոմարյովի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ