«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆՙ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ

Հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ մասնակցությամբ Հայաստանից հրավիրված թատերական արվեստի դափնեկիրներ Գալյա Նովենցի եւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի Մոնրեալի Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել է կատարողական արվեստի մի փառատոն, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-13-ը, եւ որի ընթացքում բացի թատերական ներկայացումներից կցուցադրվեն հայկական ֆիլմեր եւ կբացվի հայ թատրոնի պատմությանը նվիրված ցուցահանդես:

Ըստ «Ապագայ» շաբաթաթերթի տեղեկատվության ԹՄՄ-ն կոչ է հղել մոնրեալահայ բոլոր դերասաններին` օգտվել ընձեռված բացառիկ պատեհությունից եւ համագործակցել ճանաչված ու սիրված արվեստագետի հետՙ «Գնա մեռիր, եկուր սիրեմ» կատակերգության բեմադրման աշխատանքներում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4