IBF-ի վարկածով միջին քաշային կարգի աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը ժամանել է Նյու Յորք, որպեսզի իր չեմպիոնական գոտին անձամբ հանձնի այդ կազմակերպության նախագահ Մերիեն Մոհամեդին: «Ժամանակն է նոր բարձունքներ նվաճել: Քանի որ ոչ Ֆելիքս Շտուրմը, ոչ էլ Կելի Պավլիկը չցանկացան ինձ հետ մենամարտել, ուստի որոշել եմ տեղափոխվել քաշային հաջորդ կարգ: Այժմ ցանկանում եմ ուժեղագույնը դառնալ երկրորդ միջին քաշային կարգում: Այնպես որ, առաջիկայում ինձ ավելի հետաքրքրական մենամարտեր են սպասում», նշել է Աբրահամը:
Ավելի ծանր քաշային կարգ տեղափոխվելու մասին Արթուրը վաղուց էր հայտարարել: Պատճառը ավելորդ քաշը գցելու դժվարություններն են, ինչն ի վերջո ազդում է առողջության վրա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ