Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարում Սերգեյ Մովսիսյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: Մեկնարկային 3 ոչ-ոքիներից հետո նա 4-րդ տուրում սպիտակներով զիջեց Ռուսլան Պոնոմարյովին, իսկ հաջորդ պարտիայում հաշտություն կնքեց Խուլիո Գրանդայի հետ: 5 տուրից հետո Մովսիսյանը Գրանդայի եւ Կասիմջանովի հետ բաժանում է 6-8-րդ տեղերը:
Աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է ճապոնացի Հիկարու Նակամուրան: Նա առավելության հասավ Ֆրանցիսկո Վալյեխոյի եւ Պաբլո Սեգունդոյի նկատմամբ: Առաջատարին մեկական միավոր են զիջում Պոնոմարյովն ու Սվիդլերը: 2,5-ական միավորով հաջորդ տեղերում են Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Ֆրանցիսկո Վալյեխոն: Սան Սեգունդոն ունի 1,5 միավոր, իսկ աղյուսակը եզրափակում է մեկ միավոր վաստակած Անատոլի Կարպովը: Վերջինս ոչ-ոքի խաղաց Գրանդայի հետ ու պարտվեց Պյոտր Սվիդլերին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ