Ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հաղթանակով ավարտվեց Դորտմունդի շախմատի մրցաշարը: 10 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, Կրամնիկը 9-րդ անգամ հաղթող ճանաչվեց Դորտմունդի մրցաշարում, որը ՖԻԴԵ-ի 19-րդ կարգի էր: Կրամնիկի անունը շուտով կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Նա դարձավ աշխարհում առաջին շախմատիստը, որին հաջողվեց 9-րդ անգամ հաղթել խոշոր մրցաշարում, ինչպիսին Դորտմունդն է: 9-րդ տուրում Կրամնիկը ոչ-ոքի ավարտեց պարտիան Դմիտրի Յակովենկոյի հետ, իսկ ավարտական պարտիան շահեց Արկադի Նայդիչից:
2-4-րդ տեղերը 5,5-ական միավորով բաժանեցին Լեկոն, Կառլսենն ու Յակովենկոն: Բաքրոն վաստակեց 4 միավոր, իսկ աղյուսակը 3 միավորով եզրափակեց Նայդիչը:
Անցած տարվա դեկտեմբերին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Վիշվանաթան Անանդին զիջելուց հետո Կրամնիկն առաջին լուրջ հաջողությանը հասավ: Նա մրցաշարն անցկացրեց առանց պարտությանՙ տոնելով 3 հաղթանակ, 7 պարտիա ավարտելով ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ