Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը ռեւանշի հասավ Իրանի իր հասակակիցների հետ անցկացրած 2-րդ խաղումՙ հաղթելով 2-1 հաշվով: Հաշիվը 2-րդ խաղակեսի սկզբում բացեց հյուրերի պաշտպանըՙ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: 16 րոպե անց Աշոտ Ավագյանը կրկնապատկեց հաշիվը: Խաղավերջում Ալի Ֆատհիանը «թրջեց» հաշիվը: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր ֆուտբոլիստները մրցակցին զիջել էին 1-3 հաշվով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ