«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ 8 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ Է ՈՒՆԵՑԵԼ

Սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը` պատմական հարուստ անցյալ ունեցող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, այսօր նույն եռանդով շարունակում է իր առաջխաղացումը: Ճեմարանը գտնվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո` վայելելով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր ուշադրությունը:

Այժմ Հայոց մարդասիրական ճեմարանում ուսանում են հայորդիներ` Հնդկաստանից, Հայաստանից, Պարսկաստանից եւ Իրաքից, որոնք գալիս են գիտելիքներ ձեռք բերելու եւ հայեցի դաստիարակություն ստանալու համար:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, Մարդասիրական ճենարանն ունեցավ իր շրջանավարտների բարի հունձքը: Ավարտելով տասնամյա դասընթացը, ութ շրջանավարտներից վեցը` Հայաստանից եւ Պարսկաստանից, ընդունվեցին Կալկաթայի լավագույն դպրոցները` շարունակելու տասնմեկ եւ տասներկուերորդ դասարանները: Նրանցից չորսը` Երանուհի Առաքելյան, Անդրանիկ Գեւորգյան, Կարեն Մկրտչյան եւ Արմեն Մակարյան, այժմ սովորում են Կալկաթայի «La Martiniere», իսկ Գագիկ Չիլինգարյանը եւ Ադեն Դավուդին` «The Assembly of God Church» վարժարաններում: Ավարտելով ճեմարանի տասնամյա դասընթացը, շրջանավարտներից երկուսը` Գոռ Գեւորգյանը եւ Էջմին Շահիջանին, վերադարձան` միանալու իրենց ընտանիքներին:

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի հյուրընկալ դռները մշտապես բաց են հայ աշակերտների համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4