ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Caspian Airlnes ընկերությանը պատկանող Թեհրան-Երեւան ավիաչվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի 153 ուղեւորներն ու 15 հոգուց կազմված անձնակազմը: Վթարը տեղի է ունեցել, տարբեր տեղեկություններով, թռիչքից 16-20 րոպե հետո, 11:30-ին մերձ ժամանակահատվածում ինքնաթիռն ընկել է Թեհրանից 180 կմ հեռավորության վրա գտնվող Ղազվին նահանգի Ջենեթաբադ քաղաքին մերձակա բնակավայրերից մեկի մոտ: 40 ուղեւոր հայ է եղել, նրանցից 5-ը, ըստ քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի` ՀՀ քաղաքացի. Աշոտ Ներսիսյան, Արթուր Գրիգորյան, Կարինե Մարգարյան, անձնակազմի անդամներ Գրիգոր Բարսեղյան, Սուրեն Սողոմոնյան: 35 հայազգի այլ երկրների քաղաքացիներ են եղել: Ի դեպ, ինքնաթիռում է եղել նաեւ Թեհրանի հայկական համայնքների ընկերակցության ղեկավար Լեւոն Դավթյանը, որն ավելի վաղ Իրանի խորհրդարանի պատգամավոր էր: Այս ինքնաթիռով Հայաստան էին ժամանում Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամները, որոնք նույնպես զոհվել են: Ինքնաթիռում եղել է նաեւ երկու երեխա: Վրաստանի երկու զոհված քաղաքացիները եղել են Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից Գիվի Չկադուան եւ Թեհրանում Վրաստանի դեսպանատան ղեկավարի կինը` Նաթելա Նիկոլավան:
Վթարի հնարավոր պատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Caspian Airlnes ավիաընկերության երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները հղում են անում սեւ արկղերում եղող տեղեկատվությանը` երբ այն վերծանվի, այդ մասին գուցեեւ ինչ-որ բան իմանանք: Թեեւ տարբեր լրատվամիջոցներում չճշտված տեղեկություններ էին հայտնվել, թե ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկված եղել:
Փաստորեն` «Տու-154»-ը իր նախատեսված ժամից մեկ ժամ ուշ է թռիչքն իրականացրել, սակայն պաշտոնապես որեւէ իրավասու ատյան դեռ չի հայտնում դրա պատճառը: Հայաստանի քաղավիացիայի վարչությունում վթարի մասին հայտնի է դարձել հայ դիսպետչերներից, որոնք իրանցի գործընկերներից տեղեկացել են, որ իրենց տեսադաշտում ինքնաթիռը չի երեւում: Ինքնաթիռը Հայաստանում պետք է վայրէջք կատարեր ժամը 13-ից 8 րոպե պակաս:
Ինքնաթիռի տեխնիկական տվյալներին հայկական կողմը չի տիրապետում` իրանական կողմն է դրա պատասխանատուն: Պատճառների հետաքննությանը հայկական կողմը հազիվ թե մասնակցի, քանի որ միջազգային պայմանագրերով դրա իրավունքը չունի:
Ինքնաթիռն ապահովագրված է եղել
Իրանի նախագահը, որ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ Իրանի ժողովրդին, կոչ է արել արագ հետաքննություն իրականացնել, պարզել վթարի պատճառները: Ղազվինի փոխնահանգապետ Սիրուս Սաբերին երեկ հայտարարել է, որ Իրանի համապատասխան կառույցները որոնում են վթարված ինքնաթիռի սեւ արկղերը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դադարեցրեց իր աշխատանքային այցելությունը Սպիտակ` քաղաքի օրվա առթիվ, եւ շտապ վերադարձավ Երեւան:
Ավիավթարի առիթով երեկ նախագահ Սարգսյանը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն, որը նախ տեղեկատվական էր` ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց հայտնի տեղեկատվությունը վթարի վերաբերյալ: Ստեղծվել է կառավարական հանձնաժողով` տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, որը եւ երեկ հրավիրեց իր առաջին նիստը: Հանձնաժողովը երեկ հանձնարարեց քաղավիացիայի վարչությանը` զոհվածների հարազատների հետ քննարկել հուլիսի 17-ին Իրան մեկնելու եւ դեպքի վայր այցելելու հնարավորությունը: Հանձնարարվել է շահագրգիռ բոլոր մարմիններին` զոհվածների հարազատներին կազմակերպական, առողջապահական եւ հոգեբանական աջակցության խնդրի առումով անհրաժեշտ պատրաստվածության մակարդակ ապահովել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին էլ հանձնարարվել է առաջարկություն պատրաստել` զոհվածների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար:
Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի, այդ թվում` ՀՀ քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու առթիվ նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել այսօր սգո օր հայտարարելու մասին: Նախագահ Սարգսյանի ուղերձում ասված է. «Մենք չենք կարող հետ բերել կորուստները եւ մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Հայաստանի իշխանությունն այսօր անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին: Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով եւ արիություն»:
ՀՀ ԱԳՆ-ում բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 562543 , 37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217 ) հեռախոսահամարներով: «Caspian airlines» ինքնաթիռի ավիավթարի զոհերի ցուցակը տեսնել մեր կայքէջում:
1. Աբդոլլահզադե Համիդռեզա
2. Ահմադինորրեհ Արամ
3. Աջանդ Անետտ
4. Աքբարի Ղասեմ
5. Ալաի Մարիամ
6. Ալավիշիրխո
7. Ալիմոհամմադի Ահմադ
8. Ալիմոհամմադի Արաշ
9. Ալիմոհամմադի Ալիաքբար
10. Ալիմոհամմադի Քավեհ
11. Ալիռեզաի Մանիժեհ
12. Ալիռեզաի Մոջդեհ
13. Ամինալավի Անահիտա
14. Ամիրի Ալի
15. Անթաշյան Նանա
16. Ասադորյան Էդվին
17. Ավաքյան Արդաշիր
18. Ավանեսսյան Ազադ
19. Ազիզոլլահի Մոսավեր
20. Բաբումյան Անուշ
21. Բաղերփուր Յահյա
22. Բահրամի Ալի
23. Բանա Հոսսեյն
24. Բարֆորուշան Մեհդի
25. Բեհեշթինեջա
26. Բողոզյանս Աննա
27. Բոհլուլի Ռոյա
28. Դավիդյան Լեւոն
29. Դեհղանինիա Վահիդռեզա
30. Դերավանեսյան Մարտիկ
31. Էբրահիմիդոլո Վահիդ
32. Էհյա Դարյուշ
33. Էստեփանյան Նաիրի
34. Էստեփանյան Շողեր
35. Ֆալարզփուր Ջամշիդ
36. Ֆալլահզադեհ Մորթեզա
37. Ֆարաջզադեհ Ռաշիդ
38. Ֆազայելմոհամ Մոհսեն
39. Գարանյան Մելինե
40. Ղաֆուրիսիահ
41. Ղեզավաթ Ալի
42. Ղոլամհոսեյն Նեդա
43. Ղոլոբի Հասան
44. Ղոլոիանհաֆթ Հասմակ
45. Ղուկասյանս Կարաբդ
46. Գիվի Չկադուա
47. Գրիգորյան Արթուր
48. Հադդադի Մոհամմադ
49. Հադիխանհերս Արյան
50. Հադիխանհերս Ա.Մ.
51. Հաղփարասթսե Ղոլամռեզա
52. Հաղփարասթսե Ասդելեհ
53. Հասսանզադեհ Հասսան
54. Հայրոփթհովսե Լորիկ
55. Հոսսեյնի Սեյյեդմահդի
56. Իզադջու Մոհամմադ
57. Ջաֆարի Ջավադ
58. Ջաֆարի Յաղուբ
59. Ջալալի Մաջիդ
60. Ջավանբախշ Վահիդ
61. Ջավանռաշխա Համիդ
62. Ջազայերի Սեյեդմոհհամադ
63. Ջազայերի Սեյեդշահան
64. Ջազայերի Սեյեդռահամ
65. Կակվանդի Մոհամմադռեզա
66. Կարապետյանմա Թալինե
67. Քարիմի Նաոիա
68. Քարիմի Նիլուֆար
69. Քարիմի Նիմա
70. Քարիմի Հոսեյն
71. Քաշանիղարա
72. Քերմանիմոախ Ահմադ
73. Խաբազքարֆոմ Ամին
74. Խաչիկ Էդվարդ
75. Խավանինզադեհ Հասսան
76. Խեյրաթիրուն Ալի
77. Խերադի Ահմադռեզա
78. Խունգարմխոհ Հոմա
79. Լաշգյարի Ալիռեզա
80. Լոթֆիֆարդ Ռոյա
81. Մահմուդիզադեհ
82. Մաիլյան Նաիրի
83. Մանասերյան Արշավիր
84. Մարգարյան Կարինե
85. Մաթյանկոնարա Մասիս
86. Մելքոմաբքար Անի
87. Մելքոմաբքար Արին
88. Մուալեմիանգո Մեղդադ
89. Մոհադեսեդիգ Ալի
90. Մոհամմադի
91. Մոհամմադիխա Ղոլամռեզա
92. Մոհամմադսաֆա Ֆաթեմեհ
93. Մոխթարիհաջ Բաբաք
94. Մորադյանհաջի
95. Մոզաֆարիաղդ
96. Նայեմ Նազիլա
97. Նաջաֆիլահիջի Սադեղ
98. Նավասարդյանթ Ալվարդ
99. Նազարիշաքիբ
100. Ներսիսյան Աշոտ
101. Նիաղի Հադի
102. Նիավարանի Սեյեդֆարդադ
103. Նիքնամ Աբբաս
104. Նիկոնովա Նաթելա
105. Նորոզփուրշո Մոհսեն
106. Նոսրաթի Նասսեր
107. Փեյդարեսի Էբրահիմ
108. Փուլադիղալե Համասփուր
109. Փուրղորբանի Ալիռեզա
110. Փուրմողադամ
111. Ռաֆիեմանսու
112. Ռասուլի Սաիդ
113. Ռեյհանի Մեհդի
114. Սաբաղի Մոստաֆա
115. Սաբուրի Շահնամ
116. Սալարիան Դավուդ
117. Սալեհի Արիան
118. Սալեհի Սաեիդ
119. Սամարղանդիս
120. Սամարղանդիս
121. Սանաեի Մոհամմադո
122. Սարքեզիանս Արմեն
123. Սարքեզիանս Վահե
124. Սերքիսիան Արմեն
125. Սեյեդալիռութ
126. Շադխու Մասումե
127. Շահբազիանսա Ժորժիկ
128. Շահմորադիան
129. Սիմոխաչիկի
130. Սիմոնիանղալ Խաչխաթուն
131. Սիրաթի Փարհամ
132. Սիրոյան Արա
133. Սոլեյմանիֆար Ամին
134. Սոլթանմոհամ Ալի
135. Սուքիազյանհա Զարմինե
136. Թահմասիան Վարդանուշ
137. Թարսինիան Լուսիկ
138. Թարույանս Ռամուն
139. Թերհովհաննեսի Քրիստինե
140. Թերհովհաննեսի Անահիտափթալի
141. Թեյմուրի Նասեր
142. Թիմաշ Թադե
143. Վաթանփարասթ Սիավաշ
144. Յաղոաբիմասս
145. Յաղոաբիմասս
146. Յամինի Աբդոլռեզա
147. Յուսեֆի Ռեզա
148. Զարեան Ալաե
149. Զարեան Հեսամ
150. Զարեան Թարլան
151. Զարիֆմահմուդ
152. Զեբարդասթբար
153. Զեյնիվանդնեժ