Հունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 168 մասնակիցների թվում է Նելլի Աղինյանը: 5 տուրից հետո նա վաստակել է 3,5 միավոր եւ ընթանում է 24-րդ տեղում: Աղինյանը հիանալի մեկնարկեցՙ հաջորդաբար հաղթելով հույն Լեոնիդաս Բարբագիանիսին, ռուսաստանցի Օլգա Վրուբլյովսկայային եւ ֆրանսիացի Միխայիլ Մատսակիսին: 4-րդ տուրում հայ շախմատիստուհին առաջին միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով չեռնոգորցի Դուշան Լեկիչի հետ: Իսկ 5-րդ տուրում Աղինյանն անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Սերգեյ Զագրեբելնիին:
Առաջատարը լեհ շախմատիստ Ռոբերտ Կեմպինսկին է, որը հարյուր տոկոսանոց արդյունք ունի: Նրան կես միավոր են զիջում Ռոբերտ Մարկոսը, Սերգեյ Զագրեբելնին, Ալեքսանդր Միստան եւ Հերալդ Գրոյթցը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ