Բելգիայում բնակվող միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը նվաճեց այդ երկրի շախմատի չեմպիոնի տիտղոսը: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունքի էր հասել նաեւ Ալեքսանդր Տկեուբաձեն: Չեմպիոնին որոշելու համար նրանց միջեւ արագ շախմատի կանոններով մրցախաղ անցկացվեց, որում հաջողությունն ուղեկցեց հայ շախմատիստին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ