«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2009-07-14 | #131, 2009-07-15 | #132, 2009-07-16


ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

«Սեւանա լիճ» շախմատի մրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լեւոն Բաբուջյանի եւ Սամվել Տեր-Սահակյանի մրցավեճն էր, որն ավարտվեց ոչ-ոքի: Բաբուջյանը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: 3-ական միավորով առաջատարին հետապնդում են Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Չհաո Լին: Գրիգորյանն անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Սերգեյ Ժիգալկոյին, որն առաջին անգամ ճաշակեց հաղթանակի քաղցրությունը: Չհաո Լին հաղթեց Ռինատ Ջումաբաեւին, իսկ Փաշիկյանը հաշտություն կնքեց Ֆերենց Բերկեշի հետ:

Անհաջող է հանդես գալիս գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը պարտվեց Իգոր Լիսիջին: Քոթանջյանը 1,5 միավորով նախավերջին տեղում է, իսկ աղյուսակը 1 միավորով եզրափակում է Ռինատ Ջումաբաեւը: 2,5-ական միավոր ունեն Տեր-Սահակյանը, Ժիգալկոն, Լիսիջն ու Բերկեշը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4