«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2009-07-14 | #131, 2009-07-15 | #132, 2009-07-16


ՆԱԿԱՄՈՒՐԱՅԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՆՍԱՍԱՆ ԵՆ

Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ռուստամ Կասիմջանովի հետ եւ վաստակելով 3,5 միավոր, իր մրցակցի ու Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը: Հաշտություն կնքեցին նաեւ Նակամուրան ու Գրանդան, Սան Սեգունդոն ու Սվիդլերը: Պոնոմարյովը հաղթեց Վաշյե-Լագրավին, Վալյեխոն առավելության հասավ Կարպովի նկատմամբ:

Աղյուսակը 5,5 միավորով շարունակում է գլխավորել Հիկարու Նակամուրան: Նրան կես միավոր է զիջում Ռուսլան Պոնոմարյովը: Սվիդլերն ունի 4,5, Վալյեխոնՙ 4 միավոր: Աղյուսակը 1 միավորով եզրափակում է Կարպովը: 8-րդ տուրում Մովսիսյանը մրցելու է առաջատարիՙ Նակամուրայի հետ: Հայ շախմատիստը կխաղա սեւ խաղաքարերով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4