Այն բանից հետո, երբ Արթուր Աբրահամը տեղափոխվեց առաջին միջին քաշ, միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի նրա տիտղոսը թափուր մնաց: IBF-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ այդ տիտղոսի համար պետք է պայքարեն Ջովանի Լորենցոն եւ Սեբաստիան Սիլվեստրը: Վերջինս անցյալ տարվա նոյեմբերին WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել էր Ֆելիքս Շտուրմի հետ, սակայն պարտվել էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ