Իսպանական Սան Սեբաստիան քաղաքի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սեւերով մրցեց մրցաշարի առաջատար Հիկարու Նակամուրայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Նակամուրան 6 միավորով միանձնյա առաջատարն է եւ կես միավորով առաջ է անցել Ռուսլան Պոնոմարյովից: Վերջինս ոչ-ոքի ավարտեց պարտիան Պյոտր Սվիդլերի հետ: Ռուս շախմատիստը Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ ունի 5 միավոր: Վալյեխոն պարտության մատնեց Սան Սեգունդոյին:
Անհաջող մրցելույթներն է շարունակում Անատոլի Կարպովը, որը հերթական պարտությունը կրեց Ռուստամ Կասիմջանովից: Վերջինս 4,5 միավորով 5-րդ տեղում է, իսկ Կարպովը 1 միավորով եզրափակում է աղյուսակը: Սերգեյ Մովսիսյանը Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ 4 միավորով բաժանում է 6-7-րդ տեղերը: Վաշյե-Լագրավը հաշտություն կնքեց Խուլիո Գրանդայի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ