Հունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց դանիացի Կուրտ Կլիֆոտի հետ ու վաստակեց 4 միավոր: Հաղթարշավն է շարունակում լեհ Ռոբերտ Կեմպինսկին, որը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Սերգեյ Զագրեբելնիի նկատմամբ: 5,5 միավորով 2-րդ տեղում է սերբ Ռոբերտ Մարկոսը, որը հաղթեց Հարալդ Գրոյթցին: 6 շախմատիստ վաստակել է 5-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ