«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԻՋԵՑՐԵԼ Է Contact-ՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը հուլիսի 17-ից իջեցրել է Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինըՙ ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում, իսկ սպասարկման կետերի ընդհանուր թիվը 30 հազար է: Շուտով «Արդշինինվեստբանկը» կսկսի փոխանցումներ իրականացնել նաեւ միջազգային դրամական փոխանցումների RIA համակարգով:

Ըստ բանկի տեղեկատվության, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներովՙ մասնավոր փոխանցումների ընդհանուր քանակը բանկում ավելացել է 16%-ով: Գումարային առումով այն կազմում է 61,5 մլն դոլար: Կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ մասնավոր փոխանցումների ծավալը կկազմի 180 մլն ԱՄՆ դոլար:

Ա. Մ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4