«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


ԿԵՄՊԻՆՍԿՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Հունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում մինչ այդ հարյուր տոկոսանոց արդյունքի հասած լեհ գրոսմայստեր Ռոբերտ Կեմպինսկին առաջին կես միավորը կորցրեցՙ հաշտություն կնքելով Ռոբերտ Մարկուսի հետ: Վերջինս Վլադիմիր Տուկմակովի, Եվգենի Վորոբյովի, Ալեքսանդր Միստայի հետ 6-ական միավորով հետապնդում է առաջատարին:

Մրցաշարը 3 անընդմեջ հաղթանակներով սկսած Նելլի Աղինյանը տուրից տուր զիջում է դիրքերը: 7-րդ տուրում նա սեւերով պարտվեց Պանագիոտիս Սպիրոուին: Աղինյանը 4 միավորով 47-րդ տեղում է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4