Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի մասնակիցների վիճակահանությունը: Եթե «Փյունիկին» հաջողվի հաղթահարել Զագրեբի «Դինամոյի» արգելքը, ապա հաջորդ փուլում մեր չեմպիոնը կմցի «Զալցբուրգ» (Ավստրիա)-«Բոհեմիան» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ Ավստրիայում կայացած մրցակիցների առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքիՙ 1-1:
Ռումինական «Տիմիշոարան», որի կազմում հանդես են գալիս Քարամյան եղբայրները, կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ