«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2009-07-17 | #134, 2009-07-18 | #135, 2009-07-21


ՆԵՐՍԵՍ ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԸ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկի» մամուլի ծառայությունից, բանկի վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը: Ներկայացնելով նորանշանակ վարչության նախագահին, բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ նա կդառնա «Արդշինինվեստբանկում» ձեւավորված աշխատանքային լավագույն ավանդույթները շարունակողը:

Ներսես Կարամանուկյանն իր հերթին նշել է, որ հետագա գործունեության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես առկա միջազգային ֆինանսական դժվարությունները, այնպես էլ մեր երկրի տնտեսության առանձնահատկությունները` բոլոր հաճախորդների համար շարունակելով ապահովել լավագույն պայմաններ բանկի ծառայություններից օգտվելու համար:

Մինչ այս նշանակումը Ներսես Կարամանուկյանը Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) երեւանյան գրասենյակի ղեկավարն էր:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4