Երկօրյա ցուցահանդեսում, որ տեղի կունենա հուլիսի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնում, ներկայացվելու են այնպիսի ապրանքներ, որոնց լինելիությունը հեշտացնում է կանանց հոգսերը, բարելավում առողջությունը, նպաստում գեղեցկության պահպանմանը: «Կնոջ աշխարհը» ցուցահանդեսը ութերորդն է այդ շարքից եւ կազմակերպել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների կազմակերպման կենտրոնը Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ: Ցուցահանդեսը հնարավորություն է ստեղծում մասնակից կազմակերպություններին անմիջական շփման միջոցով սպառողին ներկայացնել նորամուծություններ, նոր առաջարկներ նորաձեւության ու կոսմետոլոգիայի, առողջապահության, մաշկի խնամքի, կենցաղային տեխնիկայի եւ այլ ոլորտներում:
Ն. Պ.