Անդորրայում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Նա շահել է անցկացրած 3 պարտիաներն էլ: Կարենի մրցակիցներն են եղել իսպանացիներ Սերժիո Ալսինան, Խուան Տրեպատը եւ հնդիկ շախմատիստուհի Էսհա Կարավադեն: Կարենը 10 շախմատիստների հետ 3 միավորով գլխավորում է աղյուսակը: Մրցաշարին մասնակցում են 154 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ