Մյունխենում տեղի է ունեցել կանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: 38 ակումբները բաժանվել են 10 խմբի: Երեւանի «Հատիսն» ընդգրկվել է «F» խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի «Չեւատկայի», թուրքական «Բեշիքթաշի» եւ հունական «Աթինաիկոսի» հետ: Հանդիպումները կկայանան սեփական եւ մրցակցի դաշտերում: Մեկնարկը կտրվի նոյեմբերի 12-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ