«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐԸ ԿՈՐՑՐԵՑ

Կոպենհագենի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը կորցրեց: Նա ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստ Նեգի Պարմերիանի հետ: Սարգսյանը Դրեեւի, Պոստնիի, Հիլարպ-Պերսոնի, Ագրեստի, Բրյունելի, Նեգիի, Համմերի եւ Չմիլիտեի հետ 4,5 միավորով բաժանում է 4-12-րդ տեղերը:

Առայժմ առանց միավորի կորստի են ընթանում Վլադիմիր Մալախովը, Պետեր Հայնե Նիլսենը եւ Ջոնի Հեկտորը, որոնք 5-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4