«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2009-07-23 | #138, 2009-07-24 | #139, 2009-07-25


ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ

Հուլիսի 26-ին Շվեդիայի Լանցքրոնա քաղաքում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի պատվիրակները: Տղամարդկանց մրցումներում հանդես կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուբեն Մամոյանը (62 կգ), գերծանրքաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը: Նշենք, որ նախորդ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Ռուբեն Ալեքսանյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:

Կանանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնեն Ալլա Սամվելյանը (58 կգ) եւ Աստղիկ Գալստյանը (63 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մարզուհիներից մեդալների ակնկալիքներ ունի: Նրանց համար Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ուժերի լավ ստուգատես կլինի նոյեմբերին Կորեայում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունից առաջ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ալբանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Լիանա Մանուկյանն ու Հեղինե Եփրեմյանը 2-րդ եւ 3-րդ մրցանակակիր էին դարձել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4