«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2009-07-23 | #138, 2009-07-24 | #139, 2009-07-25


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Կոպենհագենի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Պոստնիի հետ: Գաբրիելը 6 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Իսկ աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են Վլադիմիր Մալախովը, Տիգեր Հիլարպ-Պերսոնը եւ Նեգի Պատմերիանը: Մալախովը հաղթեց մինչ այդ աղյուսակը միանձնյա գլխավորող Ջոնի Հեկտորին: Պարմերիանը պարտության մատնեց Պետեր Հայնե Նիլսենին, իսկ Հիլարպ-Պերսոնն առավելության հասավ Յուրի Կուզուբովի նկատմամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4