Կոպենհագենի շախմատի մրցաշարում Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից վաստակելով 8 միավոր, Վլադիմիր Մալախովի, Պետեր Հայնե Նիլսենի, Սերգեյ Տիվյակովի եւ Եվգենի Պոստնիի հետ բաժանեց 3-7-րդ տեղերը: Իսկ 1-2-րդ տեղերը բաժանեցին հնդիկ շախմատիստ Պարմերիան Նեգին եւ Իսրայելը ներկայացնող Բորիս Ավրուկը:
Ավարտական երեք տուրերում Գաբրիելը վաստակեց 2 միավոր: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիաները Սերգեյ Տիվյակովի եւ Սունե Բերգ Հանսենի հետ, հաղթեց Յուրի Կուզուբովին: Գաբրիելը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: 10 պարտիաներից 6-ում նա հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ