Անդորրայում ավարտված շախմատի մրցաշարում Կարեն Մովսիսյանը 6 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը: Մովսիսյանը գերազանց մեկնարկեցՙ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, սակայն հետեւեցին 2 անընդմեջ պարտությունները, որոնք զգալիորեն ազդեցին մրցաշարային իրավիճակի վրա: Ավարտական 3 տուրերում Մովսիսյանը վստահ խաղաց: Նա հաղթեց Վիկտոր Լիլոյին, հաշտություն կնքեց Բենջամին Բոկի եւ Շինմայ Կուլկարնիի հետ:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց ֆրանսիացի Ռոման Էդուարդսը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Ավարտական տուրում նա ոչ-ոքի ավարտեց պարտիան Միխայիլ Մարինի հետ եւ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ: Երեք շախմատիստներՙ Բրանկո Դամիյանովիչը, Միխայիլ Մարինը եւ Մանուել Լոպեսը վաստակեցին 7-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ