«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2009-07-24 | #139, 2009-07-25 | #140, 2009-07-28


ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ

Վարշավայում ավարտված շախմատի Նայդորֆի հուշամրցաշարի «B» խմբում էր հանդես գալիս Զավեն Անդրեասյանը: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, Զավենը բաժանեց 2-7-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավոր զիջեց ռուսաստանցի Մատլակովին: Նույն մրցաշարում հանդես եկած Հրանտ Մելքումյանը 6 միավորով բաժանեց 8-18-րդ տեղերը:

Գլխավոր մրցաշարում, որն անցկացվում էր շրջանաձեւ մրցակարգով 10 մասնակիցների միջեւ, հաղթող ճանաչվեց լեհ գրոսմայստեր Վոյտաշեկը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4