«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել «Ազատամտություն» օրաթերթի դեմ քրեական օրենսգրքի 136 հոդվածի առաջին մասով («Վիրավորանք»): Այս մասին «Նոյյան տապանին» հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ պատգամավորը դիմել էր իրավապահ մարմիններին օրաթերթի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով` իր անձն ու արժանապատվությունը վիրավորող եւ զրպարտող տեղեկություններ տարածելու համար: